Ահաբեկիչները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը

Ահաբեկիչները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը: Ահաբեկչական կազմակերպության տարածած տեսանյութում ջիհադականները խոստանում են ոչնչացնել ճարտարապետական կոթողները: Տեսանյութի վերջում հայտնվում են Գիզայում եգիպտական բուրգերի և Սֆինքսի լուսանկարները: Սևազգեստ ֆանատիկոսը հայտարարում է տեսանյութում, որ «սխալ կառուցված» պատմական հուշարձանների ոչնչացումը ԻՊ պարտքն է, հայտնում է «Ռոսբալտը»:

Ըստ ահաբեկիչների գաղափարախոսության կոշտ նորմերի, նախաիսլամական շրջանի բոլոր հուշարձանները ենթակա են ոչնչացման:

2015-ի օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր Պալմիրայի գլխավոր սրբավայրերից մեկը:Ավելի ուշ պայթեցվեց նաև Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթական կամարը:Պալմիրայից բացի բազում հուշարձաններ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են:

2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել են Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Ավելի վաղ Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Հալիլը հայտարարել էր, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին արտահանել Սիրիայի պատմական արժեքները թուրք-սիրիական սահմանով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---