Աժ-ում առաջարկվել է Աթեշյանին կարգալույծ անել

Աժ-ում առաջարկվել է Աթեշյանին կարգալույծ անել

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ չի անդրադառնա քննարկվող թեմային ու կխոսի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակի մասին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Նամակում արքեպիսկոպոսն իր ցավն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ:

«Աննախադեպ խայտառակություն է հայոց պատմության մեջ Պոլսո արքեպիսկոպոսի անբարո նամակը: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգեւորականի կողմից, որը հայոց պատմության մեջ չի եղել: Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ են դիմել մեզ այս հարցով: Մենք ակնկալում ենք, որ Հայոց կաթողիկոսը իրեն վերապահված լիազորություններով դնի Պոլսո հայոց պատրիարքին կարգալույծ անելու հարցը: Նման անբարո նամակ էրդողանին երբեք չի եղել: Սա բոլորիս ամոթն է ու պետք է հետեւություններ անենք», - ասել է Զոհրաբյանը, գրում է Ա1+-ը:

Գագիկ Մինասյանը, սակայն, որոշեց խոսել. «Ես կատեգորիկ դեմ եմ, երբ շեղվում են քննարկվող թեմայից, սակայն ես չեմ կարծում, որ ԱԺ-ն պետք է մխրճվի հոգեւոր թեմաների մեջ: Մենք պետք է լավ հասկանանք այն բարդ

իրավիճակը, որտեղ գործում է մեր համայնքը Թուրքիայում», - ասել է հարակից զեկուցող Գագիկ Մինասյանը:

Կարդացեք նաև՝ Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը

«Ակոս»-ն՝ Աթեշյանին. Մոռացա՞ք, որ Էրդողանը հայերին կրկին աքսորով է սպառնում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---