«Ակոս»-ն՝ Աթեշյանին. Մոռացա՞ք, որ Էրդողանը հայերին կրկին աքսորով է սպառնում

«Ակոս»-ն՝ Աթեշյանին. Մոռացա՞ք, որ Էրդողանը հայերին կրկին աքսորով է սպառնում

PanARMENIAN.Net - Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը խմբագրական սյունակով պատասխանել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ ափսոսանքներով նամակին:

Խմբագրությունը նշում է, որ զայրույթով և ամոթով է ընթերցել Աթեշյանի նամակը: Միաժամանակ հեղինակներն ընդգծում են, որ քանի որ Աթեշյանը ստորագրում է նամակը «հայ համայնքի անունից», խմբագրությունը ներկայացնում է սյունակը որպես Աթեշյանի հետ անհամաձայն համայնքի ներկայացուցիչների պատասխան: Սյունակի հեղինակները, մասնավորապես, հիշեցնում են Աթեշյանին, որ հայերի հանդեպ բռնաճնշումները Թուրքիայում չավարտվեցին ցեղասպանությամբ ու շարունակվել են 1942-ին սեփականության վրա դրված հարկերի, 1955 թվականին Ստամբուլում հունական ջարդերի ժամանակ բռնության, Կիպրոս ներխուժման ժամանակ բռնության և այլ դրվագների, ինչպես նաև՝ Հրանտ Դինքի սպանության ժամանակ:

Սյունակում նշվում է, որ ընդամենը օրեր առաջ Էրդողանը կրկին սպառնում էր երկրից աքսորել հայերին: «Թույլ տվեք հիշեցնենք նախագահի հայտարարությունները, եթե մոռացել եք. «Այստեղ մոտ 100 հազար հայ կա, որոնց կեսը իմ երկրի քաղաքացի է: Մյուս կեսն, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացի է, ու մենք կարող ենք նրանց հետ ուղարկել, ինչպես Եվրոպան է արել», - ընդգծում են հեղինակները:

«Կրկնօրինակելով Ձեր նամակի ոճը, կրկին մեր ափսոսանքը, վրդովմունքն ու զայրույթն ենք արտահայտում, և աղոթում ենք՝ թող ձեզ գիտակցություն ու խոհեմություն պարգևի», - եզրափակում են սյունակի հեղինակները:

Կարդացեք նաև. Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---