3 առարկայի միասնական քննության արդյունքները. «Աշխարհագրություն»-ից 20 է ստացել ընդամենը 5 դիմորդ

3 առարկայի միասնական քննության արդյունքները. «Աշխարհագրություն»-ից 20 է ստացել ընդամենը 5 դիմորդ

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին կայացած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են և ցուցակներն արդեն ուղարկվել են քննական կենտրոններ: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը:

«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը մասնակցել էր 128 դիմորդ: Առարկայի միջին միավորը եղել է 14,25:

Կտրվածների տոկոսը կազմել է 9,38: 7,5-13 միավոր հավաքել է 31,25%-ը, 13-18 միավոր՝ 30,47%-ը, իսկ 18-20 միավոր՝ 28,91%-ը: 20 միավոր հավաքած դիմորդների թիվը 3 է»,- տեղեկացրել է նա:

«Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն է հանձնել է 1290 դիմորդ:

ԳԹԿ մասնագետը հայտնել է, որ կենսաբանություն առարկայի քննությունից կտրվել է 16,43%-ը, իսկ 20 միավոր է ստացել դիմորդներից 77-ը. «Միջին միավորը եղել է 13,30: 7,5-13 միավոր հավաքել է 28,76%-ը, 13-18 միավոր ստացել է 28,14%-ը, 18-20 միավոր՝ 26,67%-ը»:

«Աշխարհագրություն» առարայի միասնական քննության մասնակիցների թիվը կազմել է 337 դիմորդ, որից անվաբարար է ստացել 32-ը, իսկ 20 միավոր հավաքել է ընդամենը 5 դիմորդ:

Առարկայի միջին միավորը եղել է 13,67: 7,5-13 միավոր ստացել է 32,64%-ը: 13-18 միավոր ստացել է 37,69%-ը, 18-20 միավոր ստացել է 20,18%-ը:

Կարդացեք նաև՝ Նախարար. Թեստային համակարգը բանավոր քննության հնարավորությունները չունի

ԵՊՀ-ն տարածված 2 մասնագիտությամբ անվճար կրթության հնարավորություն չի տվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---