Հայոց ցեղասպանություն. Թուրք փաստաբանը սպառնում է մեղադրանք ներկայացնել հոլանդացի քաղաքական գործչին

PanARMENIAN.Net - Թուրք փաստաբան Քեմալ Քերինքսիզը սպառնում է մեղադրանք ներկայացնել Նիդերլանդների արդարադատության նախարարության պետական քարտուղար Նեբաաթ Ալբայրաքին: Նա զգուշացնում է պետքարտուղարին, որ նա իրավունք չունի վիրավորել իր հայրենի պետությանը: Թուրք ազգայնամոլի խոսքերով, լավագույնը, որ Ալբայրակը կարող է անել, հանձնել իր թուրքական անձնագիրը, քանի որ նա կառավարության անդամ է, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանը հայտարարել է այդ մասին հոլանդական նորությունների ծրագիր «Een Vandaag»-ի ժամանակ: Մեղադրանք ներկայացնելու սպառնալիքը համընկել է Նիդերլանդներում պաշտոնատար անձանց երկքաղաքացիություն տրամադրելու հարցի քննարկման հետ:



Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Նիդերլանդների Հայկական հասարակական կազմակերպությունների դաշնությունում (FAON), Նեբաաթ Ալբայրակը երկու անձնագիր ունի: Քերինքսիզը անցյալում արդեն մեղադրանքներ ներկայցրել էր Նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուկին եւ լրագրող Հրանտ Դինքին` սպանված 2007 թվականի հունվարին: Դինքի պարագայում մեղադրանքը հանգեցրեց դատապարտման, այն դեպքում, երբ Ստամբուլի դատարանը միջազգային ճնշման արդյունքում փակել է Փամուկի նկատմամբ հարուցված գործը:



Որպես ապացույց` փաստաբանը ներկայացնում է թուրքական ՔՕ 301-րդ հոդվածը, ըստ որի թուրք ազգի անարգանքը քրեորեն պատժելի է: Ալբայրաքը եղել է հոլանդական Խորհրդարանի անդամ 2004 թվականին եւ հանդիսանում է այն կուսակցության անդամ, որը պահաջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ձգտում էր, որ Նիդերլանդների Խորհրդարանը ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---