11  09.06.16 - Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների բողոքի ցույցը ՀՀ կառավարության շենքի մոտ

Ֆիրդուսի բնակիչները բնակարան կամ փոխհատուցում են պահանջում

Ֆիրդուսի բնակիչները բնակարան  կամ փոխհատուցում են պահանջում

PanARMENIAN.Net - Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները կրկին կառավարության շենքի դիմաց էին նույն պահանջով՝ տրամադրել իրենց խոստացված բնակարանները կամ գումարային փոխհատուցումը:

Բնակիչներից Օֆելյա Զաքարյանը նշել է, որ իրենց բնակարանները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել, իսկ կառուցապատումը հանձնվել «Գրենդել Հիլզ» ընկերությանը: Ընկերության հետ 2008-ին պայմանագիր է կնքվել` ըստ որի 2011-ին բնակիչները պետք է բնակարաններ ստանային, սակայն մինչ այսօր ոչ ոք բնակարան չի ստացել.

«Մարդիկ հավատացին, որ շուտով նույն տեղում երկու նոր բնակելի շենք պետք է կառուցվի, սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ, որ ոչինչ էլ չի կառուցվում և մոտ 130 ընտանիք այսօր մնացել է բնակարան ունենալու խնդրի առջև կանգնած»:

Բնակչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում, գրում է Panorama.am-ը:

«Մեզ Նորք-Մարաշի քարուքանդ տներից են առաջարկում, դա չենք ուզում, թող մեր գումարները վճարեն, մենք գնանք մեզ համար բնակարաններ գնենք: Ինը տարի է արդեն վարձով ենք մնում»,- ասել է բնակիչներից Անուշ Առաքելյանը:

Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածքում` Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---