Թուրքիան շարունակում է «պայքարել» Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը հակազդելու համար Վաշինգթոնւմ գտնվող թուրքական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են Թուրք-ամերիկյան խորհրդի եւ հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությանը նաեւ ընդունել է Քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղար Նիկոլաս Բերնսը: Թուրք պատգամավորները կոչ են արել Բերնսին «զգուշանալ հայկական ստից», գրում է Turkiye թերթը: Հանդիպման ժամանակ Բերնսը հայտարարել է թուրքական պատվիրակությանը, որ նախագահ Բուշի աշխատակազմը կանի ամեն ինչ, որպեսզի Բանաձեւը չընդունվի: Թուրքական խորհրդարանի պատգամավորները նաեւ հանդիպել են Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Փերիսի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---