Չեխիայի նախագահի՝ Ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը երկրի ղեկավարության դիմադրությանն է բախվում 9 հունիսի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի ստորին պալատի նախագահ Յան Համաչեքն անուղղակիորեն մերժել է ԱԺ կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու՝ նախագահ Միլոշ Զեմանի առաջարկը: Գամաչեքը, մեկնաբանելով խորհրդարանում համապատասխան քննարկում անցկացնելու հնարավորությունը, գրել է Twitter-ում, որ պատմությունը պիտի քննարկեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները: Նմանատիպ կարծիք է հայտնել նաև երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Զաորալեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Հայերի սպանությունը ողբերգական իրադարձություն է՝ սարսափելի հետևանքներով: Սակայն պատասխանատուներին որոշելու գնահատականները, նախևառաջ, անկախ պատմաբաններին է պետք վստահել», - ասել է նա: Ավելի վաղ Զեմանը՝ ողջունելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտարարել էր, որ դիմելու է խորհրդարանին նմանատիպ բանաձև ընդունելու առաջարկով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |