Դենիել Ֆրիդը «զգուշացնում է» Կոնգրեսին Ցեղասպանության մասին բանաձեւին Թուրքիայի հնարավոր պատասխանի մասին16 մարտի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընունման դեպքում, Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիկ» ռազմակայանը: Այդ մասին, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի կոմիտեի եվրոպական ենթակոմիտեում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Ավելին, գտնում է Ֆրիդը, Թուրքիային կարող է սահամանափակել Իրաքի հետ սահմանի վրա գործող «Խաբուր» անցակետի գործնեությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքի օգտագործումը: Ընդգծելով Իրաքում գտնվող ամերիկյան անձնակազմի կախվածությունը Թուրքիայից` Դ. Ֆրիդը նշել է, որ կոալիցիայի օդային բեռնափոխադրումների 74 տոկոսն իրականացվում է «Ինջիրլիկով», իսկ «Խաբուրով» իրակացնվում է վառելիքի 25 տոկոսի ապահովումը:Պետքարտուղարի տեղակալը կոնգրեսականներին տեղյակ է պահել, որ «պատժամիջոցները Թուրքիայի կողմից կարող են թանկ արժենալ ԱՄՆ-ին»: Դ. Ֆրիդի կարծիքով, Թուրքիայում աճում են ազգայնամոլական տրամադրությունները, Եվրոպայի հուսահատության, ինչպես նաեւ հակաամերիկյան տենդենցների պատճառով: Հայտնելով իր վերաբերմունքը Օսմանյան կայսրության 1915 թվականի իրադարձությունների նկատմամբ` Ֆրիդը դրանք որակել է որպես «զանգվածային սպանություններ», հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |