16 մարտի 2007 - 16:11 AMT
Անհայտ կորածների մասին զեկույցը կարող է ընդգրկվել ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում
«Ես պնդելու եմ Հարավային Կովկասում անհայտ կորածների մասին իմ զեկույցի ընդգրկման վրա Եվրախորհրդի ԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում»,- հայտարարել է Հարվային Կովկասում պատանդների եւ անհայտ կորածների հարցով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը: Ապրիլյան նստաշրջանի օրակարգի վերաբերյալ քննարկումները կսկվեն հաջորդ շաբաթ Ստրասբուրգում: Պլատվոետի խոսքերով, նա մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ գործընթացով զբաղվող մարդկանց հետ, եւ պնդել է, որպեսզի իր զեկույցն ընդգրկվի օրակարգում: «Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ այլ անդամների հետ, քանի որ իմ կողմից պատրաստված զեկույցը շատ կարեւոր է»,- ընդգծել է ԵԽԽՎ զեկուցողը, հաղորդում է ԱՊԱ-ն: