ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը սառեցված է, գտնում է Կ. Զատուլինը

PanARMENIAN.Net - «Պետական մակադրակով, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին Բանաձեւի ընդունումը սառեցված է: Այն արգելափակվել է ԱՄՆ-ի ռազմա-արդյունաբերական իսթեբլիշմենտի կողմից, որը պաշտպանում է Թուրքիայի շահերը: Ոչ բոլորն են պատրաsտ Եվրոպայում պաշտպանել նման փաստաթղթի ընդունումը, չնայած եվրոպական պետությունների մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- գրում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը թույլ չի տա հիշողությանը ննջել» հոդվածում:



Նրա կարծիքով, ժամանակակից Թուրքիան փորձում է մերժել այդ հանցագործության ազգային բնույթը եւ իր պատասխանատվությունը հայ ժողովդրի ողբերգության համար` վախենալով հետեւանքներից: «Բացի բարոյական դատապարտումից, դրոշմից թուրքական պատմության վրա, հնարավոր են եւ զուտ նյութական բնույթի հավակնություններ` հայցեր զոհերի սերունդների կողմից, տարածքային հավակնություններ, հավակնություններ մշակութային արժեքների նկատմամբ, որոնք թուրքական տարածքում են, եւ ի դեպ ցավալի վիճակում են գտնվում: Եվրոպան սառն է ընդունում Թուրքիայի փաստարկները: Դա վկայում է ոչ միայն եվրոպացիների հիշողության խնդրի մասին, այլեւ որոշակի քաղաքական հոսանքների առկայության մասին. Թուրքիային «եվրոպական ընտանիքում» տեսնելու ցանկության բացակայությունը` նրա արժեքների համակարգով»,- նշվում է հոդվածում` հրապարակված ՌԻԱ «Նովոստիում»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---