Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի 11 պատգամավորի ձեռնպահ մնալ Թուրքիայի այցերից11 հունիսի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի թուրքական ծագումով պատգամավորներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Բանաձևի ընդունումից հետո Գերմանիան հետ կանչեց դեսպանին: Գերմանիայի հանրությունը քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններն այն մասին թե հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների արյունը, քանի որ նրանց հայտարարությունները կասկածներ են առաջացնում: Այդ հայտարարությունը գնահատվեց որպես սպառնալիք խորհրդարանականների հասցեին: Տեղի դիտորդները նշում են, որ կանցլեր Անգելա Մերկելը կախում ունի Թուրքիայի իշխանություններից, քանի որ հենց Անկարայի շնորհիվ արգելափակվեց այն երթուղին, որով փախստականները Գերմանիա են հասնում: Փորձագետները կարծում են, որ եթե Թուրքիան ինչ-ինչ պատճառներով հրաժարվի իր պարտավորություններից, փախստականների նոր հոսք կսկսվի դեպի Եվրոպա, այդ թվում ԳԴՀ, ինչը կրկին նախադրյալներ կստեղծի Մերկելի հանդեպ ճնշման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը Der Spiegel-ի վրա հղումով: Ընթերցեք նաև. Թուրք իրավապաշտպանները շնորհակալ են Բունդեսթագին Ցեղասպանության ճանաչման համար Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |