Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կխաղա իրանական «Պադիդեն»-ում

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կխաղա իրանական «Պադիդեն»-ում

PanARMENIAN.Net - Իրանական «Պադիդեն» հայտարարել է Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին:

23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է 1 տարով, հայտնում է Armsport.am-ը:

Իրանի ավարտված մրցաշրջանում Պդիդեն վաստակած 39 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը:

Վարազդատ Հարոյանը ծնվել է 1992-ի օգոստոսին: Ներկա պահին հանդես է գալիս «Փյունիկ ՖԱ» ակումբում։ 2011-ից հանդես է գալիս ազգային հավաքականում որպես պաշտպան, 3 համարի մարզաշապիկով։

Հարոյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայում։ 2009-ին, նա իր դեբյուտային խաղն անցկացրեց Փյունիկի կազմում Գանձասարի դեմ։ Խաղը կայանում էր Երևանում։ Հարոյանը փոխարինվեց 90-րդ րոպեին: Այդ մրցաշրջանում Փյունիկը դարձավ Հայաստանի չեմպիոն։ 2010-ին, Հարոյանը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Այդ մրցաշրջանում Փյունիկը հաղթեց Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը և Հայաստանի սուպերգավաթը։ 2012-ի մարտ ամսին գերմանական Քյոլնին գրավեց Հարոյանի խաղը և պաշտոնապես Քյոլնը Հարոյանին հրավիրեց թիմ։ Հարոյանը մարզվում էր Քյոլնի հետ:

2011-ի օգոստոսի 10-ին Հարոյանը իր առաջին խաղն անցկացրեց հավաքականի կազմում՝ ընդդեմ Լիտվայի։ Պաշտոնական խաղերում առաջին անգամ Հարոյանը խաղաց Դանիայի դեմ 2013 -ին, որտեղ Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիային 4-0 հաշվով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---