Հայ բժիշկները վիրահատություններ են արել Թբիլիսիում՝ շահույթը նվիրելով տեղի կենդանաբանական այգուն14 հունիսի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - 2016թ. մայիսի 13-15 ընկած ժամանակահատվածում գերմանական «Բրեդենտ մեդիքալ» ատամների իմպլանտներ արտադրող ընկերության կողմից հավաստագիր ստացած բժիշկները «Բրեդենտ մեդիքալ» ընկերության խորհրդատու Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ նորարարական մեթոդների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրական վիրահատություններ են անցկացրել Թբիլիսիում: Վիրահատություններին մասնակցել են Հայաստանից և Վրաստանից հրավիրված բժիշկներ: Վիրահատությունների ընթացքում ստացված գումարը փոխանցվել է 2015թ. հունիսի 14-ին ջրհեղեղի հետևանքով տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆոնդին, հայտնում է «Գալա»-ն: Միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռել հայ, վրացի և գերմանացի բժիշկների միջև ատամների իմպլանտացիայի ոլորտում նորարարական մեթոդների փորձի փոխանակման համար։ Վիրահատություններն իրականացնողներն են Հայաստանի «Դիվիդենտ» կլինիկայի իմպլանտոլոգ Դավիթ Գալստյանն իր թիմով: Վիրահատություններին մասնակցել է նաև Վրաստանի «Էքսներ և ընկերներ» կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ-իմպլանտոլոգ Մայա Կիվիլաձեն, հայտնում է Galatv-ին: 2015-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էին նփախել` գայլեր, վագրեր, արջեր, իսկ այգու տարածքն ամբողջողովին ավերված էր: Ջրհեղեղի ընթացքում զոհվել էր 20 մարդ, ևս 2-ն անհետ կորած էն համարվում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |