Թուրքական բանակը ներխուժել է Հյուսիսային Իրաք20 մարտի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակը ներխուժել է սահմանակից Հյուսիսային Իրաք, որտեղ պատրաստություն է տեսնում քրդական գրոհայինների դեմ ուղղված լայնածավալ ռազմական գործողության համար, երեքշաբթի օրը հայտնել է Իրաքի ինտերնետ-կայքերից մեկը: «Թուրքական բանակը ներխուժել է Հյուսիսային Իրաքի Հաֆտանին, Սինեխտ եւ Պիրբիլա շրջանները, որտեղ տեղակայված են զրահատանկային տեխնիկան, «կոմանդոս» հատուկ նշանակության ստորաբաժանումները»,- ասվում է Իրաքի ԶԼՄ-ների հաղորդագրություններում, որը դեռւս թուրքական գլխավոր շտաբը չի մեկնաբանել, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:Թուրքական ԶԼՄ-ները, իրենց հերթին, ավելի վաղ հայտնել էին Իրաքի հետ սահմանին 20-հազարանոց զորամիավորման տեղակայման մասին: «Թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները Իրաքի հետ սահմանի երկայնքով անվտանգության գոտիներ են ստեղծել, որպեսզի թույլ չտան ՔԱԿ ահաբեկիչների մուտքը երկիր»,- գտնում է CNN-Turk-ը` հղում կատարելով ռազմական աղբյուրներին: Այսպես կոչված Անկախ Քրդստան ստեղծել ձգտող ՔԱԿ-ի եւ Թուրքիայի տարիներ ձգվող հակամարտությունը դարձել է 37 հազար մարդկանց մահվան պատճառ: Թուրքական իշխանությունները հրաժարվում են երկխոսություն սկսել անջատողակնների հետ եւ մտադիր են ուժով վերջ տալ ՔԱԿ-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |