ԱՄՆ օրենսդիրները հանձնել են Բաքու այցի ժամանակ ստացած թանկարժեք նվերները![]() 17 հունիսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի օրենսդիրները, որոնք 2013-ին Ադրբեջանի կառավարության գաղտնի ֆինանսավորմամբ Բաքու էին այցելել, կառավարությանն են հանձնել նվեր ստացած նեֆրիտից ականջօղերը, թեյի սպասքը, մետաքսե շարֆերը, գորգերը և այլ նվերներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդական խումբը հայտարարել է, որ այդ ուղևորությունը հակասում է ամերիկյան օրենքներին: Ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանը վերադարձված նվերների ցանկն ավելի շատ մանրամասներ է բացահայտում 2013-ին Բաքվում համաժողովի մասնակցելու նպատակով իրականացված ուղևորության մասին, The Hill-ին հղումով գրում է Tert.am-ը: ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի վարչության (OCE) համաձայն՝ ընդհանուր առմամբ համաժողովն այցելել է Կոնգրեսի ներկայիս 9 անդամ և նրանց ուղեկցող անձինք՝ 32 հոգի, որոնցից յուրաքանչյուրը հազարավոր դոլարներ արժողությամբ նվերներ է ստացել: Օրենսդիրներից մի քանիսը Բաքվի համաժողովից հետո նաև մեկնել են Թուրքիա և լրացուցիչ նվերներ ստացել այնտեղ: Ուղևորության վերաբերյալ վարչության զեկույցը ներկայացվել է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովին 2015 թվականի մայիսի 8-ին, բայց այն ձեռք է բերել The Washington Post-ը, որն էլ ավելի ուշ հրապարակել է զեկույցի մանրամասները: Դիտորդական խումբը հայտնել է, որ Տեխասում գտնվող հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են լրացրել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, երբ իրականում համաժողովը և ուղևորությունները ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը՝ 750 հազար դոլար փոխանցելով ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: OCE-ն և Էթիկայի հանձնաժողովը պարզել են, որ օրենսդիրները և նրանց օգնականները չէին կարող չիմանալ, թե ինչպես է ֆինանսավորվում ուղևորությունը: Հանձնաժողովի զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ առաջ ուղևորության մեկնած Կոնգրեսի անդամները սկսել են վերադարձնել իրենց ստացած նվերները: Այն դեպքերում, երբ կոնգրեսականն էթիկայի կանոններին չհամապատասխանող նվեր է ստանում, նա պետք է կամ վճարի դրա «շուկայական գինը», կամ վերադարձնի այն իրեն տված մարդուն կամ կառույցին: Նա կարող է նաև նվերը տալ Կոնգրեսի գործակատարին, ով այն այնուհետև հանձնում է Ընդհանուր նշանակության ծառայությունների վարչությանը՝ պահպանության կամ վաճառքի նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |