Մոսկվայում կլոր սեղան է կազմակերպվել Հայաստանում առաջիկա ընտրությունների թեմայով

PanARMENIAN.Net - «Միասնություն հանուն խաղաղության» հիմնադրամի եւ «Ռուսաստանի ռազմավարություն» ամսագրի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է կլոր սեղան` «Հայաստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն ու Ռուսաստանի շահերը»: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին «Ռուսաստան-Հայաստան» միջազգային մամուլի ակումբում, կլոր սեղանի աշխատանքին մասնակցել են Ռուսաստանի հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, առաջադեմ քաղաքագետներ, գիտաշխատողներ, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետներ, լրագրողներ: Հանդիպմանը քննարկվել են հարցեր, կապված Ռուսաստանի գործընկերոջ քաղաքական զարգացման կարեւորագույն փուլերից մեկի` այս տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, եւ 2008 մարտին կայանալիք ՀՀ նախագայի ընտրությունների հետ:



Քննադատական գնահատակններ են տրվել Ռուսաստանի եւ եղբայրական Հայաստանի միջպետական հարաբերությունների որոշ թերություններին, այդ թվում գազի գնի բարձրացումը, պարտքի դիմաց Ռուսաստանին անցած հայկական ձեռնարկությունների չարդարացված պարապուրդը, կոնկրետ առաջարկներ են հնչել Կովկասում հայրենական արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման վարեբարյալ:



Կլոր սեղանի մասնակիցներն ընդգծել են, որ Հայաստանը հանդիսանում է անկեղծ գործընկեր եւ Ռուսաստանի ամենահուսալի դաշնակիցը, որտեղ հակառուսական տրամադրությունները երբեք լուրջ արձագանք չեն գտել, եւ նա ինքնուրույն կարող է ապահովել ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---