Մեթյու Բրայզան գտնում է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններում առաջընթաց է գրանցվել

PanARMENIAN.Net - «Արդեն առաջընթաց է գրանցվել Լեռնային Ղարաբաղի կառավարման սկզբունքների հարցում: Մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նոր հնարավորություններ կհայտնվեն»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Հայաստանում մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո երկու երկրների նախագահները նորից կհանդիպեն եւ կքննարկեն վերջին պայմանավորվածությունները: «Ես չեմ ցանկանում ասել, որ նրանք վերջնական որոշում կընդունեն, քանի որ կողմերի միջեւ դեռ տարաձայնություններ կան»,- նշել է ամերիկացի փորձագետը, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---