Ղարաբաղյան գործընթացում փաստորեն ոչ մի հստակ ձեւակերպված հարց չկա24 մարտի 2007 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերը չեն կարողանում պայմանավորվել ոչ կարգավիճակի, ոչ հանրաքվեի անցկացման, ոչ էլ տարածքաների հարցերով: Այդ մասին Երեւանում ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Փաստորեն, որեւէ հարց չկա, որի դեպքում հնարավոր է նշել հստակ պայմանավորվածությունների եւ համաձայնության առկայությունը»,- ասել է նա:ԼՂՀ նախագահի խոսքերով, խոսելով տարածքների վերադարձի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այսօր ոչ միայն Ադրբեջանի հողներն են գտնվում ԼՂՀ վերահսկողության տակ, այլեւ ԼՂՀ տարածնքերն են գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ: «Եւ ես գտնում եմ, որ այդ հարցը եւս պետք է իր որոշումը գտնի: Միեւնույն ժամանակ, ես պետք է ընդգծեմ, որ հայ եւ ադրբեջանցի գաղթականների վերադարձն այսօր անհնարին է: Այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ: Ֆասիեն եւ ես արձանագրել ենք, որ այդ հարցի քննարկումն անիմաստ է, քանի որ չի կարելի է շենքի կառուցումն սկսել տանիքից եւ անիմաստ է այսօր քննարկել հարցը, որն այսօր անիրական է»,- ընդգծել է Արկադի Ղուկասյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |