ՀՀ-ից արտահանումն աճել է 20.1%-ով 5 ամսում, ներմուծումը՝ 0.9%-ով20 հունիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի 5 ամսում աճել է 5.5%-ով՝ 2015-ի առաջին 5 ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական, հունիսի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալները: ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-մայիսին աճել է 6.8%-ով՝ 2015-ի հունվար-մայիսի նկատմամբ: ՀՀ-ից արտահանումը 2016-ի հունվար-մայիսին աճել է 20.1%-ով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց: Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով: Ըստ նախնական, մայիսի 20-ի (շտապ հավաքագրված) տվյալների՝ Հայաստանում արտահանման ծավալը 2016-ի հունվար-ապրիլին կազմել է $512.6 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21.7%-ով: Միաժամանակ ներկրման ծավալը նված ծամանակահատվածում ավելացել է 18.4%-ով` կազմելով մոտ $1.156 մլրդ: Այսպիսով, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-ապրիլին՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ ավելացել է 19.4%-ով՝ կազմելով մոտ $1.669 մլրդ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |