Ղարաբաղ. Պրահայի գործընթացը Հայաստանում կայանալիք ընտրությունների շեմին չի արգելակվել

PanARMENIAN.Net - Կան օբյեկտիվ պայմաններ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոնին, ապա դա ավելի բարդ է, սակայն համանախագահները հույսները չեն կորցնում եւ նախկինի պես աշխատում են մնացած հարցերի համաձայնեցման ուղղությամբ»,-նշել է նա:



Մերզլյակովը գտնում է, որ Պրահայի գործընթացը Հայաստանում կայանալիք ընտրությունների շեմին չի արգելակվել, միեւնույն ժամանակ, մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները նախագահների մակարդակով հանդիպում չի ակնկալվում:



Ռուս համանախագահը հույս է հայտնել, որ ավելի ուշ կհաջողվի կազմակերպել նման հանդիպումներ` հավելելով, որ «հավանաբար, ապրիլին հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---