«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար £26 մլն է առաջարկում

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար £26 մլն է առաջարկում

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» £26 մլն է առաջարկել (ավելի քան $38) Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հայտնում է Daily Mail-ը:

Ինչպես հայտնում է Metro-ն, «Բորուսիան» պատրաստ է վաճառել Մխիթարյանին առնվազն £30.8 մլն (ավելի քան $45 մլն):

Ավելի վաղ գերմանական ակումբը մերժել էր «ՄՅ»-ի առաջարկը` £19.3 մլն ($28.3 մլն), որից հետո հայտնի դարձավ, որ չի ընդունվել նաև £25 մլն առաջարկը:

Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ չի կարելի բացառել, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Մեղք կլիներ նրանց հետ բանակցություններից հրաժարվելը»,-ասել էր Ռայոլան:

Ավելի վաղ Ռայոլան ասել է, որ «Բորուսիան» խոստացել էր Մխիթարյանին, որ 2016-ի ամռանը նա կարող է հեանալ թիմից: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին:

Ընթերցեք նաև. «Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում «ՄՅ»-ից Մխիթարյանի համար

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---