ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները նստացույց են արել. Պահանջել են խստացնել զենքի վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները նստացույց են արել. Պահանջել են խստացնել զենքի վաճառքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամները նստացույց են կազմակերպել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում:

Մոտ 100 օրենսդիր մասնակցել են բողոքի այս ակցիային` պահանջելով խստացնել զենք գնել ցանկացողների ստուգումն ու արգելել դրա վաճառքն ահաբեկչական գործունեության համար կասկածվողներին, BBC-ին հղումով գրում է Tert.am-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում 50 մարդու սպանությունը վկայում է այդ ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Նրանք առաջարկում են փոխզիջումային լուծում գտնել:

Հունիսի 21-ին ԱՄՆ-ի Սենատը արգելափակել է Դեմոկրատական կուսակցությունից ստացված ուղղումները՝ կապված համացանցում կամ զենքի խանութներում զենք գնել պատրաստվող անձանց տվյալների ստուգման վերաբերյալ: Ըստ քվեարկության արդյունքների՝ փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը։ Ուղղումների ընդունման համար չի հերիքել 16 ձայն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---