Led Zeppelin-ի վրայից հանվել է Stairway to Heaven երգի գրագողության մեղադրանքը (վիդեո) 24 հունիսի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի շրջանի դաշնային դատարանի ատենակալները Led Zeppelin-ից հանել են Stairway to Heaven երգի գրագողության մեղադրանքը: 2014-ի մայիսին խմբի դեմ մեղադրանք էր ներկայացրել Մայքլ Սքիդմորը, որը ներկայացնում է Taurus երգի հեղինակ ամերիկացի երգիչ և կիթառահար Ռենդի Վուլֆի շահերը: ԱՄՆ-ում նա հայտնի էր որպես Ռենդի Կալիֆորնիա և զոհվել է 1997-ին` խեղդվելով օվկիանոսում: Սքիդմորը, որը Վուլֆի կտակի իրագործման իրավունքներն ունի, վստահ էր, որ Led Zeppelin-ի մասնակիցները լսել են Taurus-ը մինչև Stairway to Heaven երգի ստեղծումը: Ատենակալները պարզել են, որ Led Zeppelin-ի վոկալիստ Ռոբերտ Պլանտին ու կիթառահար Ջիմի Փեյջին հասանելի է եղել Spirit խմբի Taurus երգը, որի մասնակիցներն էլ մեղադրել են Led Zeppelin-ին հեղինակային իրավունքների խախտման մեջ, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Սակայն, ըստ դատավճռի, բուն մեղեդին չի համընկնում համաշխարհային ճանաչում ստացած հիթի նախերգանքի հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Led Zeppelin-ի վոկալիստը գրագողության վերաբերյալ դատական նիստում հայտարարել է հիշողությունը կորցնելու մասին: Led Zeppelin-ը բրիտանական ռոք խումբ է։ Կազմավորվել է 1968 թվականի սեպտեմբերին Լոնդոնում, ճանաչված է, որպես ժամանակի ամենահաջողակ, նորարարական ու ազդեցիկ խմբերից մեկը: Ստեղծելով սեփական ոճը (որի համար բնութագրական են ծանրեցված կիթառային դրայվը, ռիթմ-սեկցիայի խլացնող ձայնը, ընդգծված վոկալը)՝ Լեդ Զեփելինը դարձավ հարդ ռոքի առաջատար խմբերից մեկը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |