Թուրքիայում 12 մարդ է տուժել ականապատ մեքենայի պայթյունից

Թուրքիայում 12 մարդ է տուժել ականապատ մեքենայի պայթյունից

PanARMENIAN.Net - Թուրքիայում 12 մարդ է տուժել ականապատ մեքենայի պայթյունից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ զոհվել է բեռնատարի վարորդն ու 2 ոստիկան է վիրավորվել:

Տուժածների թվում 3 զինծառայող կա: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պայթուցիկով լցոնված մեքենան պայթել է ոստիկանական բաժանմունքի մոտ Մարդին գավառում: Ըստ նախնական տվյալների, պայթյունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:

Ավելի վաղ` հունիսի 21-ին ոստիկանությունը 1 տոննա պայթուցիկով լցոնված միկրոավտոբուս էր հայտնաբերել երկրի հարավ-արևելքում` Դիարբեքիրում:

Մայիսի 31-ին առնվազն 4 մարդ է զոհվել Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում տեղի ունեցած պայթյունից: Եվս 19 մարդ վիրավորվել է, որոնցից 5-ը ոստիկանության աշխատակիցներ են: Ըստ գործակալությունների տվյալների, պայթուցիկը տեղադրված է եղել կոյուղու հորում և գործի է դրվել, երբ անցնում էր ոստիկանության մեքենան:

Դիարբեքիրում մի քանի ամիս է գործողություն է իրականացվում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Գավառում հաճախակի են դարձել պայթյունները, որոնցիցի շատերի դեպքում պատասխանատվությունը ստանձնել են քուրդ ապստամբները:

Հունիսի 22-ին Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության գծով ԵԽԽՎ զեկուցող Ինգեբորգա Գոդսկեսենը մտահոգություն է հայտնել Անկարայի գործողություններով երկրի հարավ-արևելքում: Նա հիշեցրել է, որ այնտեղ գործող պարետային ժամն ապօրինի է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---