ԵԽ ղեկավար. ԵՄ-ն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը24 հունիսի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը և կանցկացնի առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը հուլիսի 29-ին Բրյուսելում 27 անդամ երկրի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը` նվիրված Մեծ Բրիտանիայի դուրս գալուն ԵՄ-ից: «Դեռ հնարավոր չէ գնահատել այդ քայլի բոլոր քաղաքական հետևանքները, հատկապես Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ես խոսել եմ բոլոր պետությունների և ԵՄ կառույցների ղեկավարների հետ: Այսօր ես խոսում եմ ԵՀ անդամ 27 երկրի անունից և կարող են հայտնել ԵՄ ընդհանուր դիրքորոշումը` ԵՄ-ն վճռական է պահպանել միասնությունն ի դեմս 27 անդամի»,-ասել է Տուսկը: «Ես առաջարկել եմ 27 երկրների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել հուլիսի 28-29-ին կայանալիք ԵԽ խորհրդի շրջանակում, քննարկելու համար հետագա գործողությունները»,-ասել է ԵԽ ղեկավարը: ԵԽ հուլիսի 28-29-ի նիստին պետք է մասնակցեր նաև Մեծ Բրիտանիան: Տուսկը հավելել է, որ բրիտանական հանրաքվեն իրավական վակուում չի առաջացնի ոչ ԵՄ-ում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում: «Քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի հեռացել ԵՄ-ից, ԵՄ բոլոր օրենքներն ու նորմերը կգործեն ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա հետ հարաբերություններում»,-ասել է Տուսկը: «ԵՄ-ն այլ արդյունք էր ակնկալում, բայց պատրաստ է բացասական սցենարին: Սա պատմական իրադարձություն է, սակայն անհրաժեշտ է խուսափել հիստերիկ արձագանքից»,- ասել է Տուսկը` վստահություն հայտնելով, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալով ԵՄ-ն չի մեռնի, այլ ավելի ուժեղ կդառնա: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը: Ընթերցեք նաև. Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |