Ստեփանակերտում ականազերծման աշխատանքները՝ Թումոյի աշակերտների լուսանկարներում

Ստեփանակերտում ականազերծման աշխատանքները՝  Թումոյի աշակերտների լուսանկարներում

PanARMENIAN.Net - Երբեմն շրջապատդ լավագույնս հասկանալու և գնահատելու համար պետք է դրան այլ աչքերով՝ ոսպնյակներով նայես: Ահա, թե ինչ են արել Թումո Ստեփանակերտի ուսանողներր The HALO Trust-ի հետ համագործակցությամբ անցկացված լուսանկարչության աշխատարանի ընթացքում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և HALO Trust-ի համագործակցությամբ կազմակերպած աշխատարանի նպատակն էր զարգացնել ուսանողների լուսանկարչական հմտություններր և լուսաբանել HALO Trust-ի ականազերծման և պայթուցիկների մաքրման աշխատանքներր:

Լաբորատորայի շրջանակում արված լուսանկարները կներկայացվեն ԱՄՆ-ում HALO Trust-ի ցուցահանդեսում:

Հայտնի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանր մեկնել է Արցախ' աշխատարանր ղեկավարելու, և սա Թումոյում դասավանդելու Սկաուտի երկրորդ փորձառությունն էր: Այս անգամ Ստեփանակերտում անցկացված աշխատարանր կենտրոնացավ վավերագրական լուսանկարչության վրա:

Թումոցիների խումբր ճամփորդել է Լեռնային Ղարաբաղով' որսալով իրենց շրջապատող կյանքի դրվագները: Նրանք լուսանկարեցին իրենց նախընտրած թեմաներով' ստեղծելով սեփականֆոտոպատմությունները:

Սկաուտի դիտարկում է. «Միշտ այնքան բան եմ սովորում ուսանողներից: Այնքան աշխատասեր են և իսկապես շատ խորն են ընկալում որոշ բաներ: Ամեն ուսանող իր թեման էր ընտրել և մի հիանալի պատմություն լուսաբանել: Իսկապես հրաշալի աշխատանքներ են ստացվել»:

Սկաուտի ոգևորությանը միանում են նաև իր ուսանողները: 14-ամյա Սամվել Սարգսյանը պատմում է' «Նայում էինք Սկաուտի լուսանկարներին ու փորձում տեսածը կիրառել նաև մեր աշխատանքներում: Այս կերպ սովորեցինք ամեն ինչի մեջ գեղեցկություն տեսնել»:

HALO Trust-ի ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանն ասում է. «Լեռնային Ղարաբաղում ականապայթյունների զոհերի մեկ երրորդը երեխաներ են: Այս աշխատարանր գերազանց հնարավորություն էր՝ Թումոյի ուսանողներին ականների վտանգների, ինչպես Նաև Ղարաբաղի անվտանգության հարցում HALO-ի դերի մասին տեղեկացնելու: Նրանց աշխատանքները հիանալի կերպով պատկերում են մեր աշխատանքը, ու մենք անհամբեր սպասում ենք դրանք մեր տեղեկատվական արշավում օգտագործելու համար ու Ղարաբաղն ամբողջովին ականազերծելու համար համաֆինանսավորում հայթայթելու նպատակով»:

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը կիսվում է. «Մենք շատ ուրախ էինք համագործակցել HALO Trust-ի հետ. մենք ընտիր արդյունքներ էինք ակնկալում ու ստացանք դրանք: Չնայած Թումո Ստեփանակերտը մեր կենտրոններից ամենաերիտասարդն է ու մեկ տարուց էլ պակաս է գործում, բայց ուսանողներր շատ մոտիվացված են ու պատրաստ սովորելու առավելագույնի, իսկ Սկաուտ Թուֆանկջյանի և HALO Trust-ի հետ այս աշխատարանն ապացուցեց դա»:

HALO Trust-ր համաշխարհային մարդասիրական ականազերծման ՃԿ է, որր 2000թ. ի վեր ականազերծման, կասետային զինամթերքի և այլ պայթուցիկ սարքերի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Ծրագրի շրջանակներում վնասազերծվել է ականադաշտերի 86%-ը: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար րնկերությունն այժմ դրամահավաք է իրականացնում: Անանուն մի նվիրատու հանձն է առել Ղարաբաղի ականազերծման աշխատանքների համար հայթայթված գումարի չափով ծրագիրը համաֆինանսավորելու առաքելությունը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ուսումնական կենտրոն է, որտեղ ուսանողները ձեռք են բերում արվեստի և տեխնոլոգիաների ոլորտներումնորագույն գիտելիքներ և հմտություններ: ճայաստանում և Լեռնային Ղարաբաղի ճանրապետություՆումներկայումս գործում է չորս կենտրոն: Ստեփանակերտի կենտրոնը բացվել է 2015-ին՝ Թումոյի ԱՃԲԸՄ-ի համագործակցությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---