Ջրհեղեղ Արթիկում. Փլուզումներ, մարդկանց տարհանում, սատկած կենդանիներ24 հունիսի 2016 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները: Ինչպես հայտնում են արտակարգի իրավիճակների նախարարությունից, վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում: Ջրալցվել են Րաֆֆու, Գրիգոր Լուսավորիչ, Մ. Բաղրամյան, Սասունցի Դավիթ, Շինարարների, Հակոբյան փողոցները, Տուֆագործների 7-րդ նրբանցքը, Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ը և երկրորդական մի շարք փողոցներ, որտեղ ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք: Փրկարարները տարահանել են Անկախության փողոցի 17-րդ շենքի 2, 1-ին նրբանցքի 1-ին տան 2, 2-րդ նրբանցքի թիվ 38 տան 1 բնակչի, ինչպես նաև Տուֆագործների փողոցի ջրալցված անասնագոմերից անվտանգ տարածք են տեղափոխվել 1200 հավ, 40 բադ, 30 սագ, 2 խոզ և 2 հորթ: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ: Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |