Վրաց ուղղափառ եկեղեցին խնդիր է տեսնում հայերի հետ խառն ամուսնությունների մեջ25 հունիսի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Վրաց ուղղափառ եկեղեցին խառն ամուսնությունների հարցն է բարձրացրել Ուղղափառ եկեղեցիների հավաքում` խնդիրներ տեսնելով հայերի հետ ամուսնությունների հարցում: Այդ մասին հայտարարել է Համաուղղափառ քարտուղարությունում Կոստանդնուպոլսի պատրիարքության ներկայացուցիչ, Եկեղեցիների համաշխարհային ժողովում Տիեզերական պատրիարքի մշտական ներկայացուցիչ, Շամբեզիի (Ժնև) Ուղղափառ աստվածաբանության ինստիտուտի պրոֆեսոր, արքեպիսկոպոս Հովբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 17-ին տեղի է ունեցել 10 ուղղափառ եկեղեցիների առաջնորդների փոքր սինաքսիսը, որը պետք է հավանություն տար Սուրբ և Մեծ ժողովի ուղերձի նախագծին, որը պետք է հաստատվի Ժողովում: Օրակարգում եղել է 6 հարց, սակայն Ժողովի աշխատագրքում ընդգրկվել է միայն 5 տեքստ, որոնք ստացել են բոլոր եկեղեցիների հավանությունը: Ամուսնության մասին տեքստը չի ստացել Վրաց ուղղափառ եկեղեցու հավանությունը և չի ընդգրկվել աշխատագրքում: Սուրբ և Մեծ ժողովը տեղի կունենա Կրետե կղզում, որին սակայն, ուղղափառ եկեղեցիներից շատերը հրաժարվել են մասնակցել: Վրաց ուղղափառ եկեղեցին կտրականապես դեմ է այլադավան քրիստոնյաների հետ ամուսնությունը թույլ տալուն: «Ինչպես ինձ բացատրեցին, գուցե, դա միակ պատճառը չէ, բայց, որքան ես հասկանում եմ, նրանք խնդիրներ ունեն հայերի հետ խառն ամուսնությունների հետ կապված, ուստի չեն ուզում թույլ տալ խառն ամուսնությունները»,-ասել է նա Նա հավելել է, որ մյուս ուղղափառ եկեղեցիներն արդեն հարյուրամյակից ավելի է, ինչ թույլ են տալիս այլադավան քրիստոնյաների հետ ամուսնությունները: Սա միակ կետն էր, որին չի համաձայնվել Վրաց ուղղափառ եկեղեցին: Անտիոքի եկեղեցին ևս չի ստորագրել ամուսնության մասին տեքստը, սակայն դա բողոք էր Քաթարի դեմ, բայց ոչ բուն տեքստի, քանի որ Անտիոքի եկեղեցին վաղուց արդեն թույլ է տալիս խառն ամուսնություններ քրիստոնյա այլ դավանանքների հետ: Տիեզերական ուղղափառ ժողովը նախատեսվում է անցկացնել Կրետեում: Այն ավելի քան հազար տարի չի գումարվել: Այնտեղ բոլոր որոշումները պետք է ընդունվեն փոխհամաձայնությամբ: Ժողովի օրակարագում 6 հարց էր ընդգրկված. Ուղղափառ եկեղեցու հարաբերությունները մնացած քրիստոնյա աշխարհի հետ, ժամանակակից աշխարհում պահքի, ամուսնության, եկեղեցու առաքելության, սփյուռքում ուղղափառների շրջանում քարոզչության վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |