Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի հավաքականում![]() 27 հունիսի 2016 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ այլևս հանդես չի գա ազգային թիմի կազմում: «Ինձ համար մասնակցությունը ազգային հավաքականի խաղերին ավարտված է: Ես արեցի այն ամենն, ինչ կարող էի, սակայն, շատ ցավալի է, չկարողացա չեմպիոնության հասնել»,-ասել է ֆուտբոլիստը լրագրողներին, հայտնում է BBC-ին: ԱՄՆ-ում Արգենտինայի և Չիլիի միջև հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց առանց արդյունքի, իսկ 11-մետրանոցների շարքում չիլիացիները հաղթանակի հասան 4:2 հաշվով: Մեսսին չիրացրեց պենալտին: Այդպիսով Արգենտինայի հավաքականն անընդմեջ երրորդ խոշոր պարտությունը կրեց խոշոր մրցաշարերի եզրափակչում: 29-ամյա Լիոնել Մեսսին իր մասնագիտական ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնա» ակումբի կազմում: Նրա մասնակցությամբ թիմը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Մեսսին 5 անգամ «Ոսկե գնդակի» է արժանացել, որը հանձնվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |