Պենտագոնի ղեկավրը «ակնարկել է» Հայոց ցեղասպանության ընդունման անթույլատրելիությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Միացյալ Նահանգները փոխադարձ խայթոցներով անհարկի վնասում են իրենց հարաբերությունները: Նրանք պետք է դադարեցնեն դա: Այդ մասին ամերիկա-թուրքական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Չնայած Գեյթսը որեւէ օրինակ չի մատնանշել, սակայն «հստակորեն ակնարկում էր» ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որը Օսմանյան Թուրքիային մեղադրում է 20-րդ դարի սկզբին հայերի դեմ ցեղասպանություն գործադրելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մեր երկու պետությունները պետք է ընդդիմանան այն նախաձեռնություններին եւ հռետորաբանությանը, որոնք անհարկի եւ ապակառուցողաբար հակադրում են մեզ միմյանց: Դրանց թվում են ինչպես Միացյալ Նահանգների Կոնգրեսի խորհրդանշական բանաձեւերը, այնպես էլ հակաամերիկյան եւ ծայրահեղական հռետորաբանությունը, որը երբեմն տեղ է գտնում Թուրքիայում մղվող քաղաքական բանավեճերում»,-նշել է Գեյթսը: Իր ելույթում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նաեւ մտահոգություն է հայտնել հյուսիսային Իրաքի հետ Թուրքիայի սահմանում տիրող իրավիճակի առնչությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---