ԱՄՆ Սենատը քվեարկել է մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերման օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը քվեարկել է մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերման օգտին: Սենատորների կողմից հավանության արժանացած օրինագծում ասվում է, որ «ընթացիկ հակամարտությունն Իրաքում պահանջում է գլխավորապես քաղաքական որոշում»: Սենատոր-դեմոկրատ Ջո Բիդենը հայտարարել է. «Մենք պարզորոշ հասկացրեցինք նախագահին, որ քաղաքականությունն Իրաքի հարցում հարկավոր է փոխել: Եվ մենք հուսով ենք, որ նա, վերջապես, մեզ կլսի»: Սակայն, Ջորջ Բուշին քվեարկության արդյունքները չգոհացրեցին: Ինչպես ասվում է նրա մամլո ծառայության հայտարարության մեջ, նախագահը մտադիր է վետո դնել օրինագծի վրա, հաղորդում է «Առաջին ալիքը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---