ՀՀ-ում տարեկան մոտ 100.000 տ լոլիկ է արտադրվում. Ջերմատների և ջերմոցների տարածքը՝ մոտ 1220 հա28 հունիսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունիսի 28-ի դրությամբ Հայաստանում ջերմատների և ջերմոցների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 1220 հա, որից ապակեպատ՝ 310 հա, թաղանթապատ՝ 910 հա:2011-ին հանրապետության տարածքում շահագործվում էր ավելի քան 510 հա ջերմատուն և ջերմոց, որից նորագույն տեխնոլոգիաներով 1.9 հա՝ ՀՀ Կոտայքի մարզում։ Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 101 հա, այդ թվում` 59.4 հա Կոտայքի, 2.2 հա՝ ՀՀ Արմավիրի և 39․4 հա՝ ՀՀ Արարատի մարզերում, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը: Նշվում է, որ ջերմատների և ջերմոցների (փակ գրունտի) հիմնական խնդիրներն են` բանջարեղենի և ծաղիկների արտադրության սեզոնայնության մեղմելը (երբ բաց գրունտում դրանց արտադրությունը հնարավոր չէ), հյուսիսային և լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցմանը նպաստելը և բաց գրունտի մշակության համար սածիլների աճեցման ապահովումը: Ջերմատներում աճեցվում է լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, ամսաբողկ, լոբի, տարբեր կանաչիներ, կարտոֆիլ, ելակ, ծաղիկներ և այլն: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքներն ըստ օպերատիվ տվյալների, կազմում են մոտ 475 հա, որից սովորական տեխնոլոգիաներով՝ 434 հա, մեկ քառակուսի մետրի բերքատվությունը տատանվում է 8-20 կիլոգրամ, իսկ մոտ 41 հա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում` 40-50 կիլոգրամի սահմաններում։ Ջերմատներում տարեկան արտադրվում է 97.000 – 100.000 տոննա լոլիկ։ Նոր կառուցված բոլոր ջերմատները հիմնականում հագեցած են եվրոպական երկրների արտադրության նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով և բույսի աճեցման տեխնոլոգիական բոլոր շրջափուլերը (ջեռուցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն) և այլ գործընթացները կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որը գրեթե լիովին բացառում է մարդկային գործոնի անհրաժեշտությունը: Բացի այդ, արտադրության կարևոր փուլերն իրականացվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների վերահսկողության ներքո: Վերը նշված բոլոր միջոցառումների արդյունքում զգալիորեն ավելանում է բերքատվությունը, նվազում արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև ապահովվում է բարձրակարգ ապրանքային տեսքով և որակով արտադրանք: Հատկապես վերջին տարիներին տնտեսավարողների մոտ լուրջ շահագրգռվածություն է նկատվում ջերմատնային տնտեսությունների կառուցման և վերակառուցման ուղղությամբ: Ըստ նախնական կանխատեսումների, այս տարի շահագործման կհանձնվեն շուրջ 50 հա ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներ։ Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում նախորդ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում բարձրորակ տեղական արտադրության լոլիկ, վարունգ, ամսաբողկ, ելակ և տարբեր տեսակի ծաղիկներ։ Կտրուկ ավելացել են դրանց արտահանման ծավալները: Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ ԱՎԾ տվյալների, 2015-ին լոլիկի ցանքատարածությունները (բաց գրունտ) կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320183 տոննա, իսկ 2016-ին՝ օպերատիվ տվյալներով, լոլիկի ցանքերը կազմում են 7900-8000 հա։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |