ԵԱՀԿ առաքելություն. Հրդեհները Ղարաբաղում չոր եւ շոգ եղանակի հետեւանք էին

PanARMENIAN.Net - 2006 թվականի հունիսից սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում եւ մերձակա տարածքներում զորքերի շփման գծում հրդեհներ են եղել: Ձմեռային ամիսներին աննախադեպ շատ տեղումների եւ գարնան սկզբին չոր եւ շոգ եղանակի համադրության արդյունքում իդեալական պայմաններ էին ստեղծվել հրդեհավտանգ եղանակի վաղաժամ ձեւավորման համար: Այդ մասին, հղում անելով ԵԱՀԿ հրդեհված տարածքների դիտարկման առաքելության պատրաստած զեկույցին, հայտարարել է ԵԱՀԿ բնապահպանության եւ տնտեսության հարցերի համակարգող Բերնարդ Սնոուն: Նրա խոսքերով, հրդեհները բնապահպանական եւ տնտեսական վնասի պատճառ հանդիսացան եւ սպառնալիք ստեղծեցին մարդկանց առողջության եւ անվտանգության համար: Մի շարք դեպքերում տեխնիկայի եւ հրդեհների դեմ պայքարի փորձի բացակայությունը թույլ չեն տվել տեղաբնակներին, հակահրդեհային ծառայություններին եւ անվտանգության ուժերին տեղայնացնել հրդեհները: Հրդեհների դեմ պայքարը դժվարացնող լրացուցիչ գործոններ հանդիսացան այն, որ հրդեհված էին ականապատ եւ չգործարկված զինամթերքի առկայությամբ տարածքներ, ինչպես նաեւ ընդհանուր լարվածությունը զինված ուժերի միջեւ շփման գծում», հաղորդում է «ԱՊԱ»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---