ԶԼՄ-ներ. Սիրիայում ընդդիմության զինյալներն ավիաբազա են ազատագրել ԻՊ գրոհայիններից![]() 29 հունիսի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության զինյալ ջոկատները «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Աբու Քեմալ ռազմական ավիաբազան: Այդ մասին հայտնել է սիրիական «Ալ Մայադին» հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԶԼՄ-ների, մարտերը Աբու Քեմալում շարունակվում են: Ավիաբազան գտնվում է Իրաքի հետ սահմանին` Դեր Զոր գավառում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի Դեր Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: «Իսլամական պետության» գրոհայինները ներխուժել են սիրիական Հալեպ գավառի Էլ Բաբ և Մանբիջ գյուղերն ու ավելի քան 900 բնակչի առևանգել: Ըստ աղբյուրի, ոմանց գրոհայինները ստիպել են խրամատներ փորել Ար Ռաի և Մանբիջա գյուղերի մատույցներում, իսկ մյուսներին օգտագործում են որպես կենդանի վահան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |