ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է լուրջ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ անցյալի եւ ապագայի մասին

PanARMENIAN.Net - «Հայկական կողմն, իսկապես, կցանկանար թուրքական իշխանությունների այս նախաձեռնությունը գնահատել որպես հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանն ու մերձեցմանն ուղղված իրական քայլ»,-ասվում է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայաստանը եւ հայերը ցանկանում են առարկայական, լուրջ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ մեր ցավոտ անցյալի եւ հարեւանների հետ միասնական ապագայի վերաբերյալ: Մենք չենք ցանկանում ներքաշվել ժեստերի ավարտ չունեցող մի խաղի մեջ, որը ոչ թե իրական հաշտեցման, այլ քարոզչական նպատակ է հետապնդում եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է իրական խնդիրներից: Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը հորդորել Թուրքիային բացել սահմանները եւ հաստատել նորմալ հարաբերություններ: Հայկական կողմը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իրական առաջընթաց կարող է հանդիսանալ, նախեւառաջ, 1993թ. ի վեր փակված սահմանի վերաբացումը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---