Մեսրոպ Մութաֆյանը պահանջում է խաչ տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին29 մարտի 2007 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Կոստանդուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը դիմել է թուրքական կառավարությանը Աղթամար կղզու վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու պահանջով: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, արքեպիսկոպոսի նամակն ուղարկվել է Թուրքիայի արտգործնախարարություն երեք օր առաջ: Այնուամենայնիվ, Մութաֆյանը հայտարարել է, որ ուրախ է եկեղեցու բացման կապակցությամբ: «Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրականացրել են այս նախագիծը»,- գրում է թուրքական թերթը:Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լեւանտ Բիլմանի խոսքերով, նամակը վերահասցեագրվելու է Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, բայց դրա համար ժամանակ է պետք: Թերթը հիշեցնում է, որ եկեղեցու բացման արարողությանը ժամանել են հայկական սփյուռքի ներկայացուիչներ եւ պաշտոնական պատվիրակություն Հայաստանից` ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ: Հատուկ նշվում է, որ հայկական պատվիրակությունը ժամանել է Վան Վրաստանի տարածքով, քանի որ Հայաստանի հետ սահմանը փակ է 1993 թվականից: «Սակայն գտնվելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւի ազդեցության տակ, որով Առաջին Համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները ցեղասպանություն են որակվում` Թուրքիան փորձում է շահել հայերի համակրանքը` օգտագործելով եկեղեցու բացումը»,- ընդգծում է Turkish Daily News-ը: Իր հերթին, Zaman թերթը նշում է, որ նամակի հետ արքեպիսկոպոս Մութաֆյանը ներկայացրել է նաեւ Սուրբ Խաչի հին լուսանկարներ, որոնց վրա հստակ երեւում է խաչի առկայությունը: Լեւանտ Բիլանն այդ հարցով հայտարարել է, որ խաչի տեղադրման հարցը կքննարկվի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |