Էվանսը կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում

Էվանսը կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, որը հունիսի 29-ին այցելել էր Արցախի Հանրապետություն, կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Էվանսի այցը ԼՂՀ «հերթական սադրանքն է»:

Ըստ նրա, Ջոն Էվանսը «հայկական լոբբիի թելադրանքով իր կանխակալ քայլով փորձում է սրել իրավիճակը, հատկապես ներկա փխրոււն պայմաններում», հայտնում է Թրենդ գործակալությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենին և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հունիսի 16-ին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ջոն Էվանսն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասել էր, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա:

«Կարծում եմ, ապրիլի 2-ին և հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»,-ասել էր նա: Ջոն Էվանսն ընդգծել էր նաև, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:

Ընթերցեք նաև. Էվանս. ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---