Այն աշխարհը, որտեղ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ավելի պաշտպանված կլինի նոր ցեղասպանություններից

PanARMENIAN.Net - 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ ներքին գործն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, այդ օրինագիծն անդրադառնում է գործի էությանը` ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տեւական գործընթացին` ներառյալ ամերիկացիների բողոքներն ու օգնությունը, որ ցուցաբերել է Ամերիկան հայերին մարդկության դեմ այդ հանցագործության կատարման ժամանակ: «Օրենսդիրների մտադրությունը երաշխավորում է, որ ԱՄՆ կառավարությունը կօգտագործի այդ ողբերգության դասերը ապագայում ցեղասպանությունները կանխելու համար: Դա ամերիկացիների կողմից ընտրված ժողովրդական ներկայացուցիչների ներքին գործն է, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների դիվանագետների: Ռուանդայի եւ Դարֆուրի օրինակով մենք տեսնում ենք, որ ցեղասպանության կանխումը բխում է ԱՄՆ կենսական շահերից եւ անվտանգությունից: Ցեղասպանության դատապարտումը ամրապնդում է Ամերիկայի բարոյական գերազանցությունը եւ համաշխարհային առաջատարությունը` ցեղասպանություններին հակազդելու գործում: Ավելին, 106-րդ բանաձեւը միջազգային կարեւորության գործ է: Այդ բանաձեւը ցեղասպանության դեմ միջազգային շարժման մի մասն է: Նրա ընդունումը կարող է հակազդել Թուրքիայի ուրացման քաղաքականությանը եւ ամրապնդել աշխարհի որոշումը` մերժել վտանգավոր նախադեպը, այսինքն այն, որ մարդկության դեմ այդ հանցագործությունը կարող է անպատիժ մնալ: Այն աշխարհը, որտեղ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ավելի պաշտպանված կլինի նոր ցեղասպանություններից»,-ասել է Արամ Համբարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---