ԶԼՄ-ներ. Թուրքիայում 9 մարդ է ձերբակալվել Ստամբուլում ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով30 հունիսի 2016 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը 9 մարդ է ձերբակալել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով: Գործողությունն անցկացվում է Ստամբուլում և Իզմիրում մի քանի հարյուր ոստիկանի մասնակցությամբ: Խուզարկության ժամանակ որոշ վայրերում հայտնաբերվել են հրազեն, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ: Ձերբակալվածներին կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման անդամներին կազմակերպչական օգնություն, լոգիստիկ և նյութական աջակցություն ցուցաբերելու, նոր մարդկանց անդամագրելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Ստամբուլի օդանավակայանում պայթյուններ իրականացրած մահապարտներից մեկը Չեչնիայից է, գրում է Meduza-ն Haberdar-ի վրա հղումով: Նշվում է, որ ահաբեկիչ Օսման Վադինովը ժամանել է Թուրքիա սիրիական Ռաքքայից, որը վերահսկում է ԻՊ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի հետախուզությունն ահաբեկչությունից 20 օր առաջ զգուշացրել էր ահաբեկչության հնարավոր վայրերի մասին, այդ թվում նաև Աթաթուրքի անվան օդանավակայանի: Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք 41 մարդու կյանք են խլել: Եվս 239-ը վիրավորվել է: Պայթյունները հնչել են մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Ենթադրվում է, որ գործել են մահապարտ ահաբեկիչները, լսվել են նաև կրակոցներ: ՔԱԿ անդամները հայտարարել են, որ առնչություն չունեն պայթյունների հետ: Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի, որը ժամանել է ողբերգության վայր, նախնական տվյալները մատնանշում են, որ գրոհների հեղինակը «Իսլամական պետությունն» է: Ընթերցեք նաև. Նախագահը ցավակցել է Էրդողանին՝ Ստամբուլում ահաբեկչության կապակցությամբ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |