Կայացել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը

PanARMENIAN.Net - Կայացել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, բացման արարողությանը թուրքական կողմից մասնակցում էին տուրիզմի եւ մշակույթի նախարար Աթիլա Կոչը, խորհրդարանի պատգամավորներ, Թուրքիայի պատմական հուշարձանների պահպանության վարչության ղեկավարը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: «Արարողությանը ներկա էր նաեւ Կոստանդուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մութաֆյանը, Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից: Այլ երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ չէին ժամանել բացմանը: Աթիլա Կոչն ասել է մեզ, որ եկեղեցու վրա խաչի տեղադրման հարցն այնքան էլ բարդ բան չէ եւ, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում խաչը կտեղադրվի»,- ասել է Գյուրջյանը:



Հայկական պատվիրակությունը մարտի 29-ին Վրաստանով ետ է վերադառնում Երեւան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---