Իրանցիները բողոքում են Թուրքիայի ջրային քաղաքականության դեմ. Դիմել են ՄԱԿ![]() 30 հունիսի 2016 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Իրանցիներն ընդդեմ Թուրքիայի ջրային քաղաքականության՝ բողոք են ներկայացրել ՄԱԿ: Իրանի շուրջ երկու հազար քաղաքացի դիմում նամակով դիմել են ՄԱԿ և ՅՈՒՆԵՍԿՕ՝ բողոքելով, որ Թուրքիան իր վարած շրջային քաղաքականությամբ սպառնում է տարածաշրջանի էկոհամակարգին և նպաստում ճգնաժամերի առաջացմանը: Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Տիգրիս գետի վրա բազմաթիվ ամբարտակներ է կառուցել՝ վնասներ պատճառելով հարևան երկրներին, իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը: Իրանցի փորձագետ Ֆաթեմե Զոֆրնեժադը, մտահոգություն հայտնելով Թուրքիայի վարած ջրային քաղաքականության կապակցությամբ, նշել է, որ միայն Աթաթուրքի ամբարտակն ավելի շատ ջրային պաշարներ է կուտակել, քան Իրանի ամբողջ ամբարտակաները միասին վերցրած: Իրանի ջրամատակարարման ինժեներական կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Ռեզա Ջանբազը, օրերս անդրադառնալով ջրի պաշարների սակավության հետ կապված խնդիրներին, տեղեկացրել էր, որ Իրանի 80 միլիոն բնակչության շուրջ 35 միլիոնը ջրի պակասի հետ կապված խնդիրներ ունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |