«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի անունով շապիկներ է սկսել վաճառել30 հունիսի 2016 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը վաճառքի է հանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը կրող շապիկներ իր պաշտոնական օնլայն-խանութում: Հյուրընկալվող կողմի՝ կապույտ գույնի շապիկը կրում է Մխիթարյանի անունը, սակայն խաղային համարը նրանց վրա դեռևս բացակայում է: Մխիթարյանի տրանսֆերի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել. ակումբ այսպսիսով, հավանաբար, ակնարկում է բանակցությունների ավարտի մասին: Ընդ որում, վաճառքի է հանվել 2016/17 մրցաշրջանի խաղաշապիկը, այնինչ Մխիթարյանը պիտի խաղար «Բորուսիայում» դեռ ևս 1 տարի: Ավելի վաղ Bild պարբերականը գրել է, որ Մխիթարյանը հայտնել է Մանչեսթեր տեղափոխվելու մասին «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Թուխելին: «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ Մխիթարյանի ճակատագիրը կորոշվի հուլիսի առաջին օրերին, նշելով, որ մանկունիանցիները բարելավված պայմաններով առաջարկ են արել դորթմունդյան ակումբին: Ըստ բրիտանական ակումբի, «Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր է առաջարկում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |