ՀՀ բասկետբոլի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը փոքր երկրների ԵԱ-ում հայտնի է![]() 1 հուլիսի 2016 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ: Տիգրան Գյոկչյանի սաները կիսաեզրափակչում կմրցեն Իռլանդիայի թիմի հետ, որը A ենթախմբում զբաղեցրել է առաջին տեղը: Առաջին խաղում Իռլանդիայի թիմը 100:43 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին, այնուհետ 91:34 հաշվով՝ Մալթային, իսկ խմբային փուլի վերջին խաղում՝ 79:55 հաշվով Սան Մարինոյին: Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:15-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |