ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլն առանց առաջին տարվա սպասարկման վճարի MasterCard Gold է առաջարկում

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլն առանց առաջին տարվա սպասարկման վճարի MasterCard Gold է առաջարկում

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջարկում է 2016-ի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերել առնվազն 200.000 դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի:

Առաջարկվող MasterCard Gold-ը MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ է, որը հաճախորդների ֆինանսական կայունությունն ու ազատությունն ընդգծելու համար է:

MasterCard Gold քարտով տրամադրվող վարկային գիծն ունի արտոնյալ ժամանակահատված, որի շնորհիվ քարտի վարկային միջոցների հաշվին իրականացված վճարային գործարքների դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում մինչև վճարային գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 14-րդ օրը: Նշված առավելությունների հետ մեկտեղ MasterCard ընկերությունը մշակել է նաև արտոնությունների միջազգային փաթեթ, որը հնարավորություն է տալիս MasterCard Պրեմիում դասի քարտապաններին վճարումներ իրականացնելաշխարհի տարբեր երկրներում և օգտվել բացառիկ զեղչերից և արտոնություններից:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու և արտոնությունների փաթեթին ծանոթանալու համար կարելի է զանգահարել Բանկի (010) 31 88 99 հեռախոսահամարով կամ այցելել կայքէջ:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը MasterCard Gold քարտերն առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի առաջարկում է իր գործունեության 20-ամյակի կապակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---