Մարուքյանը ՏՄՊՊՀ է դիմել՝ Լարսի փակումից հետո ավիատոմսերի թանկացման հարցով 1 հուլիսի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ներկայացնելով, որ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացում է գրանցվել: Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասնավորապես, Լարսի անցակետի փակման փաստից օգտվելով՝ ավիաընկերությունները բարձրացրել են դեպի Ռուսաստանի Դաշնություն (հատկապես Մոսկվա) ավիատոմսերի գները (այս պահին դրանք գրեթե եռապատիկ անգամ աճել են)՝ քաղաքացիների իրավունքների խախտման միջոցով գերշահույթ ապահովելու համար: Կա հիմնավոր կասկած առ այն, որ այդ բոլոր ընկերությունները պայմանավորվել են գների միաժամանակյա բարձրացման վերաբերյալ, քանի որ այս ժամանակահատվածում վառելիքի էական թանկացում կամ այլ օբյեկտիվ պատճառներ չկան, որոնք կարող են ազդել ավիատոմսերի գների աճի վրա: Իմ կողմից առաջարկվել է հարուցել վարույթ և միջոցներ ձեռնարկել արդար գների վերականգնման և իրավախախտ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |