Աջափնյակ շրջանը Մալաթիա-Սեբաստիային կապող ճանապարհը հիմնանորոգվում է 1 հուլիսի 2016 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2016թ. ծրագրերով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Սիլիկյան խճուղուց «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի շինհրապարակ: Քաղաքապետին զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կապող, նախկինում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է: Պատասխանատուներն ընդգծել են, որ ճանապարհահատվածը կապում է «Շահումյան 1» և «Շահումյան 2» գերեզմանատներն ու նաև ապահովում դեպի «Սպանդարյան» և «Հաղթանակ» գերեզմանատներ տանող ճանապարհի երթևեկը: Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է գործն ավարտել նախատեսված ժամկետներում ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակը: «Վերջին 20 տարիների ընթացքում այս ճանապարհահատվածում ընդամենը մասնակի նորոգումներ էին իրականացվել և, իրոք, անմխիթար վիճակում էր այս ճանապարհը: Հարևանությամբ տարբեր գերեզմանատներ են, և ճանապարհի այդ վիճակը բավականին խոչընդոտներ էր ստեղծում այստեղ այցելող մեր համաքաղաքացիների համար: Ըստ այդմ, որպես առաջնահերթություն, այս աշխատանքները ևս ներառեցինք մեր այս տարվա բարեկարգման ծրագրում և, ինչպես տեսնում եք, այն արդեն ընթացքի մեջ է: Աշխատանքների ավարտից հետո այս ճանապարհը կդառնա նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող կարևոր հանգույց, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի Հասրաթյան և Լենինգրադյան փողոցների երթևեկության բեռնաթափմանը», - ընդգծել է քաղաքապետը: Նա այցելել է նաև Շիրազի 10 շենքի բակային տարածք, որտեղ ընթանում են բակի բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ ծրագիրը կյանքի կոչելու համար բակային տարածքից ապամոնտաժվել է 12 մետաղյա և 1 քարե ավտոտնակ: Բարեկարգման շնորհիվ բակային այս տարածքը կդառնա հանգստի յուրօրինակ կենտրոն՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով, ժամանակակից խաղային ատրակցիոններով ու մարզական գույքով: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն շարունակելու համար` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |