Սոչիում բալետի մրցույթի մասնակից Անդրանիկ Աբովյանը հեղինակավոր փառատոնների է հրավիրվել 2 հուլիսի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սոչիում անցկացված «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մրցույթին մասնակցել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Նա արժանացել է դիպլոմի և դիպլոմանտի կոչման, ինչի արդյունքում էլ տեղում մի շարք հեղինակավոր փառատոնների մասնակցության հրավերներ է ստացել: «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի կարգի համաձայն, մասնակիցները ներկայացրել են կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում: Մրցույթին մասնակցել է 19–26 տարեկան բալետի 47 արտիստ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կիրգիզիայից, Ուկրաինայից և այլ երկրներից: 2006-ից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |