Գոլֆի Կովկասի գավաթ-2016-ը կանցկացվի Երևանում![]() 2 հուլիսի 2016 - 12:57 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսի 9-10-ը Վահագնի թաղամասի Արարատ գոլֆ ակումբում կանցկացվի երկրորդ Կովկասի գավաթ մրցաշարը: Կմրցեն Հայաստանի և Վրաստանի թիմերը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն: «Մենք անհամբերությամբ ենք սպասում Վրաստանից ժամանող հյուրերին։ Կովկասի գավաթը շատ կարևոր նախաձեռնություն է, որը նպաստում է գոլֆի տարածմանը Հայաստանում և Վրաստանում։ Հիանալի առիթ է տարածաշրջանում այդ մարզաձևի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար», - ասել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` Վրաստանի գոլֆի ֆեդերացիայի ներկայացուցիչները ներկա կլինեն բացման արարողությանը, որի ընթացքում երկու երկրի ներկայացուցիչները տարածաշրջանում այդ մարզաձևի տարածմանն ու զարգացմանը ուղղված համաձայնագիր կստորագրեն։ «Ինչպես անցած տարի, յուրաքանչյուր թիմում կլինի 8 հոգի։ Ընդհանուր առմամբ մենք երկու օրվա ընթացքում կանցկացնենք 16 խաղ։ Գավաթը կստանա ամենաշատ միավորներ վաստակած թիմը, որը պատվավոր մրցանակը կպահի մինչև հաջորդ տարի»,- նշել է նա։ Կովկասի գավաթի անցկացման գաղափարը ծագել է 2014թ-ին։ Առաջին մրցաշարն անցկացվել է Վրաստանում, Ambassadori գոլֆ ակումբում։ Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |