Բանգլադեշում ահաբեկիչները պատանդներից 20-ին սպանել են. Բոլորն օտարերկրացիներ էին![]() 2 հուլիսի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Դաքքայի սրճարանում ահաբեկիչները սպանել են պատանդներից 20-ին, բոլոր սպանվածներն օտարերկրացիներ էին: Պաշտոնապես նրանց աղգությունը դեռ ճշտված չէ: Հայտնի է, որ զոհերի թվում կան իտալացիներ: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտնել էր, որ կապ չի հաստատվել իր երկրի 7 հպատակի հետ, որոնք եղել են Holey Artisan-ում, գրում է Slon.ru-ն Reuters-ի վրա հղումով: Փոխհրաձգության հետևանքով նաև 2 ոստիկան է զոհվել և 6 ահաբեկիչ, գրոհողներից մեկին հաջողվել է ձերբակալել: Հուլիսի 1-ի երեկոյան զինված անձանց խումբը հարձակում էր գործել Դաքքայի ռեստորաններից մեկի վրա, որոշ աղբյուրների համաձայն՝ սրճարանի վրա։ Հաստատությունը գտնվում է շրջանում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները։ Զինված անձինք ներխուժել են ռեստորան և կրակ բացել։ Հարձակման ժամանակ սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել առնվազն 40 մարդ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ըստ Daily Star-ի, այն պատանդներին, որոնք կարողացել են մեջբերում անել Ղուրանից, ահաբեկիչները ձեռք չեն տվել: Բանգլադեշում ակտիվ են ծայրահեղական իսլամիստները: 2015-ից ի վեր երկրում սպանվել է ավելի քան 30 պաշտոնյա, ոստիկանության աշխատակից, գիտաշխատող, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ` բուդդայականներ և քրիստոնյաներ: Հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել են ահաբեկչական ԻՊ-ն և «Ալ Քայիդան», թեև իշխանությունները հայտարարում են, որ գրոհների ետևում տեղի ծայրահեղականներն են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |